Կա իրեն ընդդիմադիր հայտարարած մի շրջանակ՝ մարդկանց խումբ, որոնք չնայած իրենք իրենց հռչակել են՝ Նիկոլի քաղաքական ու գաղափարակական ախոյան, բայց տակից «ուսուլով» Նիկոլի «թելն են թելում»՝ ստեղծելով անսխալ տպավորություն, որ ի դեմս իրենց, հանրությունը գործ ունի կլիենտների հետ:

Մասնավորապես՝ «Opinion maker»-ի համարում ունեցող ու վերոհիշյալ շրջանակի ամենավառ դեմքերից մեկը հանդիսացող քաղաքագետներից Բոզոյան Երվանդը հայտարարել է, թե Հայաստանի ընդդիմադիր կենտրոնները զբաղված են բացառապես իմիտացիաներով՝ չկարողանալով ցույց տալ, թե ինչով են իրենք տարբերվում Նիկոլից:

Ինքն իրեն որպես քաղաքագիտության «գուրու» ներկայացնող մարդը, փաստորեն, այսքան ժամանակ չի հասկացել, թե ինչով է ընդդիմությունը տարբերվում իշխանությունից: Այսինքն՝ Արցախի դավադիր հանձնման, երկիրը խայտառակելու, հայ ժողովրդին մինչև վերջ ստորացնելու, թուրքերի վասալը լինելու, Հայաստանն աշխարահաքաղաքական փալաս սարքելու համար է մեղադրում Բոզոյան Երվանդն ընդդիմությանը՝ հանրությանը մեսիջ հղելով, թե ներկայիս քաղաքական դաշտում Նիկոլին չկա այլընտրանք, որ եթե Նիկոլից հրաժարվենք, ապա կեղտից կընկնենք կեղտաջուրը:

Բոզոյան Երվանդը, նկատենք, մաքուր սյամոյական  պրոպագանդա է տանում: Ի դեպ՝ այս իամստով թերևս պատահական չի կարող համարվել այն փաստը, որ նրա  գաղափաական ընկեր ու զինակից Թևանյան Անդոն, որ 2018-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով հետույք էր պատռում, հանդիսանում է Սյամոյի մարդը. այդ մասին փաստող կադրերի, նյութերի, փաստագրված տվյալների պակաս չկա:

Հարց է առաջանում՝ փաստացի պրոնիկոլական պրոպագանդա տանող այս մարդիկ ինչի՞ն են ուզում հասնել, որ ի՞նչ լինի: 

Իրենցից ոչինչ չներկայացնող, 11,5 հոգի մարդ իր հետևից տանել չկարողացող այս խմբակը փորձում է լուծել թերևս ինքնապահպանման հարց՝ չհասկանալով՝ վարկաբեկելով ընդդիկությանը՝ օգնում են Նիկոլին հարատևել Իլհամի սեղանի տակ, և սա՝ այն դեպքում, երբ նույն Բոզոյան Երվանդն ու ընկերները կոկորդ են պատռում, թե  թունդ հականիկոլական են, թե նրան տգետ կամ դավաճան են համարում, ահավոր հայրենասեր են և այլն:

Այո, ընդդիմության ներսում նույնպես  որոշ խնդիրներ կան, բայց դա ոչ մեկին իրավունք չի տալիս՝ հասարակությանը մանիպուլացնելու, «թացը չորի հետ խառնելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել