Սյամոյին կրկին փորձում են խաղի մեջ մտցնել, և սեպտեմբերի 30-ին կազմակերպված արհեստական բողոքի ակցիան, որի շրջանակներում դրա մասնակցիները Արցախի ներկայացուցչությունից մանդատ էին պահանջել՝ միաժամանակ պահանջ ներկայացնելով՝ հանրայնացնելու արցախյան ղեկավարության «ապօրինի գույքը», դրա վառ ապացույցն էր: Սյամոյի աջակիցները ցանկանում են ստեղծել կոմիտե և Սյամոյին գործելու մանդատով օժտել:
Սյամոյին խաղի մեջ մտցնելու, նրանից գործոն սարքելու իշխանական փորձերը պարզապես ծիծաղելի են: Այո, գուցե կարճ ժամանակով հաջողվի որոշակի խժդժություններ հրահրել, ոմանց տրամադրությունը փչացնել, բայց դրանից ավել Սյամոն առաջ չի գնալու: Ընդ որում՝ Սյամոյին կարող են և «քցել» հենց իշխանությունները, որոնք կարծես թե մինչև վերջ անկեղծ չեն նրա հետ. Արցախը կործանեց,բայց արդյունքում Նիկոլը միայն շահեց, իսկ ինքը դեռևս բացի թուքումուր ուտելուց ոչնչի չի հասել Հայաստանում: Սյամոն իր փայն է ուզում: Նա, իհարկե, գուցե կկարողանար ստիպել ՔՊ-ին ոչ թե իրեն ընդունել որպես շահագործման ենթակա մատերիալ, այլ՝ սուբյեկտ, բայց քանի որ բացարձակ ոչ պոպուլյար դեմք է, ուստի ստիպված է հարմարվել:
Ճարն ի՞նչ: