Իսրայելական բանակը սկսել է ցամաքային ներխուժումը Լիբանան։
Նշենք, որ ՑԱԽԱԼ-ը նաև փակ ռազմական գոտի է հայտարարել Լիբանանին սահմանակից երեք բնակավայրի տարածաշրջանը, մուտքը այնտեղ խստիվ արգելվում է:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ լիբանանյան բանակը շուրջ 5 կիլոմետր նահանջել է։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողության մեկնարկը։ «Իսրայելը Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ սահմանափակ գործողություններ է իրականացնում»,- այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել