Tert.am-ը գրում է․
Մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք պահել մեր հաղթանակը:
Այս մասին ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ:
Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք մենք այն պահել, պաշտպանել:
Հաղթողը միշտ ժպտում է: Ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չպատկերացրեց, չթողին հասկանալ:
Տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այսօր ունենք այն ինչ ունենք:
Մեր հիմնական գերխնդիրը Սյունիքն է, որ 2020 թվականից հետո Երկրապահը պահում է Հանդ գյուղը:
Մեծ դժվարին ժամանակներ ունենք ապրելու, եկեք դառնանք մի ընտանիք»,-ասել է նա:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/09/30/sasun-miqayelyan/4186187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել