Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում։
Եկեղեցին հիմա սոցիալական ու քաղաքակրթական դերակատարություն ունի, եթե կարողանում է, եթե ոչ` ծիսակատարություններ մատուցող կառույց է։ Դա ոչ վատ է, ոչ լավ, դա քրիստոնեական քաղաքակրթության ներկա վիճակն է։
Նաեւ պետք է տարանջատել կրոնը եւ հավատքը։ Հավատքը մասնավոր դաշտում է գտնվում, կրոնը` հանրային։
Եզրակացություն
- Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, եւ պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում։
- Եթե ցանկանում եք եկեղեցուն քննադատել, ապա քննադատեք իր սոցիալական ու բարոյաէթիկական դերակատարությունը վատ, կամ, առհասարակ, չկատարելու համար։
- Եկեղեցուն քննադատելն իր առաքելության մեջ չմտնող դերակատարությունը չկատարելու համար, դրանով արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք իրենց իրական առաքելությունը չեն կատարում։՛
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/pfbid024tBtqS7YSrWApEZUQPjwNvBacdBuF71m1pBKeUL6kZXLkYJgg5WaQA5Np5bCYUFNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել