Սյամոն հերթական մերկապարանոց հայտարարությունն է արել իր վերջին հարցազրուցներից մեկում՝ հայտարարելով, թե Հայաստանի ամբողջ ընդդիմադիր դաշտը, Փաշինյանի հետ միասին, աշխատել են, որ Արայիկ Հարությունյանն ընտրվի նախագահ:
Շատ լավ իմանալով, որ ընդդիմությունը բացահայտորեն պաշտպանել է Վիտալի Բալասանյանի թեկնածությունը՝ Սյամոն ջանացել է վարկաբեկել ընդդիմությանը: Նա փորձել է հանրությանը համոզել ,թե իշխանությունն ու ընդդիմությունն Արցախի խնդրում մի մարմին են, ունեին նույն նպատակները, ուղղակի եթե ՔՊ-ական իշխանությունն ամեն ինչ անում էր բացահայտորեն, ապա ընդդիմությունը, ելնելով սեփական կարգավիճակից, ամեն ինչ անում էր «տակից»՝ մաս կազմելով Արցախի հանձնման ծրագրին:
Սյամոյին նման մերկապարանոց պնդումների ու այլասերված մտքերի համար իսկապես արժե դատի տալ, ու թող գնա, ապացուցի, որ ընդդիմությունն իրականում եղել է Արայիկ Հարությույանի ֆանատը: Բայց քանի որ գիտի՝ դատի տվող չկա, լեզուն բերանում ուզածի պես խաղացնում է: Սյամոն ՔՊ-ական դառնալուն դեմ չէր լինի, բայց քանի որ գիտի՝ արցախցիների շրջանում Նիկոլի ռեյտինգը զրո է, չի կարող ինքնավնասմամբ զբաղվել ու մեն ինչ բացահայտորեն խոստովանել:
Արցախի կործանումը հատկապես Սյամոյի խղճին է. եթե բունկերներում իրեն համեստ պահեր, խալխի կնկա փեշի տակ չմտներ, Արցախն այսօր հայկական կլիներ: Ահա սա է, որ փորձում է Սյամոն ամեն գնով