Մայր տաճար հրավիրված նիկոլի ձեռամբ և ուղղակի միջնորդությամբ Արցախի 385 եկեղեցի, 60 վանական համալիր ու 2385 խաչքար մնաց մահմեդական թշնամուն ու հայտարարվեց, որ դա երբեք մերը չի եղել:
Վաղն ինքը, որ ասի Էջմիածինն էլ մերը չի եղել, իրան հրավիրողները գլուխները կախ կհաստատեն:
Հավատքն ու կրոնը, Մայր տաճարն ու նրա խորհուրդը ողջ քրիստոնյա աշխարհի համար նյութական չի ու երբեք չի եղել: Իրենց կոմֆորտի համար այդ մարգարիտները խոզերի առջև շաղ տվողները ավելի մեղավոր են լինելու, քան վանքավաճառները: Օծյալները, ովքեր պետք է կանխեին նեռի մուտքը Մայր տաճար,
նրա առաջ բացեցին դռները::
«Անհնար է, որ մեկ անգամ արդեն լուսավորվածները, որոնք ճաշակել են երկնային պարգևից և Սուրբ Հոգուն հաղորդակից եղել, ճաշակել են Աստծու խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները,
եթե ընկնեն, ապաշխարությամբ դարձյալ նորոգվեն, որովհետև նրանք Աստծու Որդուն իրենց համար վերստին խաչն են հանում ու խայտառակում»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid02ZC42V7ABiQuEj14TKDeVtbyDfHskW49xd5353gaUMhf2SRvVw5oS2NEJycgCai9Fl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել