Սեպտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից տեղեկություն է ստացվել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցանք կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ են հայտնաբերել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը ծառայողական պարտականություները չկատարելու հետևանքով կազմակերպությանը վնաս է պատճառել գույքի վատնման եղանակով և հափշտակել խոշոր չափերի գույք: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 256 հոդ. 3-րդ մասի 3 կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։