24news.am-ը գրում է.

Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և բարիդրացիական հարաբերությունների հաստատման օգտին՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցմանը, այն բացասական չի թվում. Թուրքիայի նման նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ ապահովենք խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նրանք խաղաղ ապրեն որպես հարևաններ։ Մենք արդեն ձգտում ենք դրան և ջանքեր ենք գործադրում»,- ասել է Էրդողանը։

Նա հույս էհայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, և Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները կհաղթահարվեն։

Էրդողանն ընդգծել, որ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ Ներկայում Ադրբեջանը նման սպասումների ու ձգտումների մեջ է։

«Սա տեսնում ենք նաև Հայաստանում։ Մենք կարծում ենք, որ խաղաղության և հանգստության մթնոլորտը լավագույնը կլինի բոլորի համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորությունների և օգուտների դուռ կբացի երկու երկրների համար։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես դրական ազդեցություն կունենա այս խաղաղ գործընթացի դրական արդյունքների վրա»,- ընդգծել է Էրդողանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել