Պետրոս, քո անարժան և անիմաստ փորձերը ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին վարկաբեկելու ոչ միայն անհիմն են, այլև ուղղակի ծիծաղելի: Դու զբաղվում ես էժանագին մանիպուլյացիաներով, կատարում ես պատվերներ, և իրականում կարծում ե՞ս, որ քո խոսքերը կարող են ինչ-որ ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա: Սերժ Սարգսյանը անցել է այնպիսի փորձությունների միջով, որոնք քո ըմբռնումից դուրս են: Այդ դժվարագույն փորձությունները միայն ավելի են ուժեղացրել Նախագահին:
Քո «վերլուծական» գրառումները ոչ ավելին են, քան անիմաստ աղմուկ/քամի, որը շուտով կմոռացվի, ինչպես նրանք, ովքեր նման հրամաններ են «վերևից» իջացնում քեզ:
Սերժ Սարգսյանի անունը ոսկյա տառերով է գրվելու Հայոց պատմության մեջ որպես Հայաստանի ազգային շահերի անդավաճան պաշտպան, իսկ քո դիշովի փորձերը խեղաթյուրել այս փաստերը դատապարտված են ձախողման, այնպես ինչպես հրաման տվողներ են դատապարտված ձախողման։
Հրաժարվիր նմանօրինակ պատվերներ կատարելուց և գոնե մեկ անգամ փորձիր գրել մի բան, որն ունի իրական հիմք և արժանի է ուշադրության: Քամի անելով չի, էդ քամիները սովորություն ունեն թարս ֆռալու և անողներին «տանելու»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել