Թունյան Բաբոն հերթական անգամ ադրբեջանական էներգակիրների փիառն է արել. լրագորղների հետ զրույցում հայտարարել է, թե Ադրեբաջանից գազ գնելը կապահովի ՀՀ էներգետիկ անվտանգությունը: «Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվի, սա մի քիչ ավելի հետագայի ու տեսական հարց է, բայց երբ կունենանք այնպիսի իրավիճակ, երբ կկարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, և եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, պետք է նայենք, թե այդ ռեսուրսն ով է ավելի էժան, որակով ու արագ մատակարարում»,-միաժամանակ հայտարարել է Բաբոն:
Եթե իսկապես Հայաստանն ամբողջությամբ բավարարի Ադրբեջանի պահանջները, այսինքն՝ Նիկոլը հանձնի Երևանն ու Սյունիքը՝ թողնելով մեր երկից մի 9245 քկմ-անոց տարածք, գուցե Բաքուն համաձայնվի անշահախնդրորեն Հայաստանին գազ մատակարարել: Բայց եթե Բաբոն կարծում է, թե պահպանելով գոնե Խորհրդային Հայաստանի սահմանները՝ Հայաստանը կկարողանա փոխշահավետ ատռևտրային հարաբերություններ հաստատել Ադբեջաբնի հետ, ապա նա առնվազը անխելք է. էներգակիրները դառնալու են Բաքվի ձեռքին ճնշման, ասել է թե՝ Հայաստանի կառավարման իրական գործիք: Նույնիսկ եթե Ադրբեջանը Հայաստանին ավելի լավ պայամաններով գազ մատակարարի, քան դա անում են ՌԴ-ն ու Իրանը, ապա Իլհամը դա անելու է բացառապես շատ կոնկրետ բանի դիմաց՝ Հայաստանի վիլայեթացման: Չի կարող ադրբեջանական գազը կամ նավթը համարվել տնտեսական դիվերսիֆիկացման միջոց, քանի որ թուրքերից ոչ ոք մտադիր չէ Հայաստանի անկախությունն ամրապնդել: Կարող են որոշ ժամանակով կես գնով գազ մատակարարել, Նիկոլին հաղթաթուղթ տալ՝ հանրությանը մոլորեցնելու, հետո այնպես բոլորիս քթից բերել, որ ոչ մեկին քիչ չթվա:
ՔՊ-ի ծրագիրը, իհարկե, Հայաստանն ամբողջությամբ թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության մեջ դնելն է, և եթե չհաջողվի սրանցից ազատվել, վերջներս իսկապես գալու է: