Ժողովուրդն ապաշխարելու կարիք ունի, որովհետև Արցախի կորուստի համար յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի բաժինը, ես մի քիչ շատ, քան՝ դուք։

Այս մասին 24 news-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Անձամբ ես չեմ մասնակցի Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողություններին, որովհետև ես գտնում եմ, որ եկեղեցին ոչ ընդունելի դիրքորոշում ունի Բագրատ Գալստանյանի քաղաքական գործունեության հետ կապված։

Ես չեմ կարծում, որ իշխանությունը չպետք է մասնակցի, եթե օրինակ, այս հարցը դառնա խմբակցության քննարկման առարկա, ես ամեն ինչ կանեմ, որ խմբակցությունը չմասնակցի, բայց եթե խմբակցությունը որոշում ընդունի, որ պետք է մասնակցի, ես կմասնակցեմ այդ ժամանակ, որպես ասենք խմբակցության անդամ։

Մենք կրոնական պետություն չենք, մենք աշխարհիկ պետություն ենք, և հոգևորականների առաջ ապաշխարելու պարտականություն մենք չունենք։

Մենք ունենք մի սուբյեկտ, որի առաջ պատասխանատու ենք և հաշվետու, դա ժողովուրդն է, որի մի մասնիկն էլ տվյալ հոգևորականն է։

Ժողովուրդը ապաշխարելու կարիք ունի, որովհետև Արցախի կորուստի և զոհերի հարցում մենք՝ յուրաքանչյուրս, ունենք մեր մեղքի բաժինը, ես մի քիչ շատ, քան՝ դուք։ Իշխանությունը հաշվետու չի ոչ եկեղեցու, ոչ Աստծո առաջ։ Ես այդ ձև եմ հասկանում»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել