ՔՊ-ական Թունյան Բաբոն լրագրողներ հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ-Էրդողան հանդիպմանն առաջինի լայն ու երջանիկ ժպիտը՝ ասելով.«Եթե մարդը գնում է հանդիպման՝ որևէ երկրի ներկայացուչի կամ ղեկավարի հետ հարաբերություները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնա»:
Ով տեսել է Նիկոլի՝ էրդողանի գիրքը գրկում նկարը, կհասկանա, թե ինչի մասին է խոսքը. լուսանկարից երևում է, թե ինչպես է այդ գիրքը կարծես ջերմացնում Նիկոլին՝ ստիպելով նրան այն պահել մոտ սեփական կրծքին:
Բաբոն ակնհայտորեն փորձել է Նիկոլի փոխարեն «կռուտիտ» անել, ինչը, իհարկե, նրա մոտ չի ստացվել: Անշուշտ, դիվանագիտական էթիկայի կանոններից է բխում տեսախցիկների առաջ ժպտալը, բայց երբ հանդիպում են երկու ախոյաններ, ապա այդ կանոնը ոչ միայն կարելի է խախտել, այլև այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում. հարաբերությունների որակ ու բնույթ գոյություն ունի, որը տվյալ դեպքում վճռորոշ դեր է խաղում:
Թուրքիան է կործանել Արցախը, հիմա էլ կործանում է Հայաստանը՝ 90-կաններից ի վեր փակ պահելով սահմանը, դե իսկ Ցեղապանության կամ դրա մերժողական քաղաքականության մասին չարժե անգամ խոսել: Հետևաբար՝ ի՞նչն էր երջանկացրել Նիկոլին: Մի՞թե նա իսկապես հույս ունի, որ թուրքերը կարող են սահման բացել կամ ՀՀ հանդեպ իրենց քաղաքականությունը վերանայել:
Պետք է արժանապատվություն դրսևորեր Նիկոլն ու մի փոքր ավելի նեղ բացեր բերանը, որ թշնամին էլ հասկանար՝ դիմացը մարդ է,այլ ոչ թե պուդել: Պուդե՞լ, էռնեկ չէ՞ր…