Tert.am-ը գրում է.
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի այցը Հայաստան հանդիսանում է Հայաստանի և Կիպրոսի միջև առկա բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերությունների լավագույն ապացույցը։ Այս մասին մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Կիպրոսի գործընկերոջը Հայաստան այցելելու համար։
«Անշուշտ, հայ և կիպրացի ժողովուրդների անկեղծ բարեկամությունն ու մշակութային ընդհանրությունները բազմադարյա պատմություն ունեն։ Այսպիսի ընդհանրությունները պայմանավորված են մեր երկրների կրոնական, մշակութային և ձևավորված բարեկամական կապերով։ Ուստի, Կիպրոսն ու Հայաստանը ոչ միայն լավ բարեկամներ են, այլև բնական դաշնակիցներ։ Այս այցը բարեկամական կապերը միջպետական ամուր հարաբերությունների վերածելու կարևոր քայլերից մեկն է»,- նշեց նախարարը։
Պապիկյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ բովանդակային քննարկումներ է ունեցել ինչպես պաշտպանական համագործակցության զարգացման, այնպես էլ անվտանգության հարցերի շուրջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: