Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում, նրա ՔՊ-ական «զեմլյակ» Ղալումյան Վահիկը պատասխանել է՝ շատ լավ: Նկատառմանը, որ այդ ելույթը որևիցե կերպ չէր շոշափում ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի օրախնդիր հարցերը, Վահիկը արձագանքել է՝ ասելով, թե հնարավոր է, որ հարթակն այն հարթակը չէ, որտեղ պետք է այդ խնդիրներին անդրադառնար Նիկոլը, բայց Հայաստանը իրավական հիմք ունեցող իր պահանջներից չի հրաժարվել:
Հրաժարվելն ինչպե՞ս է լինում, է՛լ ի՞նչ պետք է աներ Նիկոլը, որ Վահիկի մոտ կասկած չառաջանար առ այն, որ «զեմլյակը» «ձեռքերը լվացել» է այս ժողովրդից՝ սպասարկելով բացառապես թուրքերի շահերը: Կամ հատկապես ի՞նչն է գերել Վահիկին Նիկոլի ելությում, եթե այն բարի ցանկություններով համեմված ասուլիսից գրեթե ոչնչով չէր տարբերվում:
Մարդ կա՛մ պետք է բացարձակ «տուպոյ» լինի, կա՛մ՝ ոռմտնոցի՝ հավանելու մի ելույթ, որը բացի ծիծաղից ու ծաղրից թուրքերի մոտ այլ ռեակցիա առաջ չի բերում: