Խմոր՝

100 մլ գոլ ջրին խառնել կես ճ. գդալ շաքարավազ և կես ճ. գդալ չոր խմորիչ, 10 րոպեից ավելացնել 150 մլ կեֆիր, կես թ. գդալ ՉՅՈԴԱՑՎԱԾ աղ, 50 մլ բուսական յուղ, 25 գ հալեցրած կարագ: Ավելացնել մոտ 500 գ + - ալյուր, որ ստացվի փափուկ, չկպչող խմոր: Ամանի բերանը ծածկել տաք ջրում թրջած բամբակե սրբիչով, թողնել տաք տեղում, որ խմորը հասունանա, պետք է 2-3 անգամ մեծանա:


Միջուկ՝

1 հատ մեծ գլուխ սոխը մանր կտրատել և կարագով տապակել, հանել կրակից, ավելացնել 2 բաժակ խաշած կարմիր լոբի, խմելի-սունելի, աղ, սև և կարմիր պղպեղ, տրորել, որ լոբին պյուրե դառնա: Ավելացնել մանր կտրատած թարմ համեմ և կանաչ սոխ: Խառնել:
Հասունացած խմորը տրորել, բաժանել 3 գնդի, մի գունդը մի փոքր գրտնակել, կետրոնում դնել միջուկի 1/3 մասը, խմորի եզրերը հավաքել, սեղմել, տեղափոխել տապակի մեջ այնպես, որ կարը մնա տակը, մատներով բացել բլիթը (հաստությունը պետք է լինի մոտ 1 սմ), մեջտեղում անցք բացել, որ գոլորշին դուրս գա: Նույն կերպ վարվել մյուս գնդերի հետ: Թխել նախապես 200-250 (425-475F) աստիճան միացրած ջեռոցում մոտ 15 րոպե (կախված է ձեր ջեռոցից, ես թխել եմ 220 աստիճանում մոտ 20 րոպե), տաք խաչապուրիները պատել կարագով և մատուցել: Բարի ախորժակ!!! Հարգանքներով՝ Նինա Մինասյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել