Հարց`

Ես ամուսնացած եմ արդեն 12 տարի, ունեմ 3 երեխա, մենք արդեն 5 տարի է ընդհատված սեռական կյանքով ենք պաշտպանվում /ամուսինս դրսում է սերմը դատարկում/: Արդյո՞ք դա կարող է վնասել մեզ և ինչպես:

Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը. 

Նախ Դուք պետք է իմանաք, որ ընդհատված սեռական հարաբերությունը ինչպես և մյուս բոլոր հակաբեղմնավորիչ եղանակները 100%-ով չեն պաշտպանում հղիությունից: Ինչևէ, այս տարբերակը թերևս ամենահեշտ և ամենաէժան տարբերակն է եղածներից, իսկ ահա սեռական առողջության վրա նրա ունեցած ազդեցությամբ այն ամենավտանգավորն է մյուս բոլոր տարբերակներից: Բանը նրանում է, որ երկարատև կիրառման դեպքում, որը վերաբերում է Ձեր դեպքին, այս ձևով հղիությունից պաշտպանվելը կարող է հանգեցնել շագանակագեղձի խնդիրների առաջացման և որպես հետևանք ազդել սերմնաժայթքման վրա: Մյուս կողմից, հակաբեղմնավորման այս ձևը բացասաբար է անդրադառնում կնոջ սեքսուալության վրա և կարող է կնոջ մոտ առաջ բերել անօրգազմիա, սեռական ցանկության նվազում, նևրոտիկ ռեակցիաներ: Փաստորեն պաշտպանելով Ձեր վերարտադրողական իրավունքը Դուք կործանարար հարված եք հասցնում Ձեր և Ձեր կնոջ սեքսուալ առողջությանը: Խորհուրդ ենք տալիս հակաբեղմնավորման այս ձևին դիմել միայն ժամանակ առ ժամանակ և ոչ մի դեպքում այն չդարձնել հիմնական, մշտական եղանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել