Lurer.com-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

Ամսական 220 հազար ռուբլով հավաքագրել են ԼՂ-ի նախկին բնակիչներ և ՀՀ քաղաքացիներ, ուղարկվել ՌԴ՝ նոր զենքերի ծանոթանալու, դրանց կիրառումը ուսուցանելու համար:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը ձերբակալվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով այս բացահայտմանը, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասաց նախաքննության փուլ է և շատ բան ասել չի կարող քննությանը չվնասելու համար:

«Բավական լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել ԱԱԾ-ի կողմից, շատ կարճ ժամանակամիջոցում խտացված միջոցառումներ են իրականացվել, ինչի արդյունքը մենք տեսանք:

Կարծում եմ քննության ընթացքում նոր դերակատարներ ի հայտ կգան և նոր մեղադրանքներ կներկայացվեն: Այս պահին քրեական գործըհարուցված է ՀՀ ՔՕ 419 հոդվածի հատկանիշերով՝ Իշխանության յուրացման հանցակազմով, բայց ինքս վստահություն ունեմ, որ հետագա քննության արդյունքում գուցե և հոդվածներ ավելանան, չեմ բացառում, որ ավելանա հայրենիքի դավաճանության, կամ վարձկանության հոդված»,- ասաց Խաչատրյանը:

Որտեղից վերլուծություն, որ գնացել են ՌԴ, անցել զինվորական պատաստություն, որ հետ գան Հայաստան, ինչ-որ գործողությունների համար:

Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան Խաչատրյանն ասաց՝ երբ որոշ անձինք հավաքագրել են մարդկանց, գուցեև վերնագիրը սպառազինության նոր տեխնիկային ծանոթացնելն է եղել, որ հետո գան, կիրառեն գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում, կամ տարածեն փորձը, բայց նման բաները առանց ՊՆ-ի գիտությամբ չեն կարող լինեն:

«Բայց պետք է ասեմ, որ շատ հստակ ապացույցներ ու մարդկանց ցուցմունքներ կան, որ նախքան գործի բացահայտումը շատ հիմնավոր օպերատիվ տվյալներ են եղել, որ այդ մարդկանց մի մասը, որոնք արդեն գնացել, հասել են այդ ռազմաբազա, գտնվում են շատ ծանր վիճակում: Ուզել են դուրս գալ, վերադառնալ Հայաստան, չեն կարողացել, խոչընդոտներ են եղել և այս մարդկանցից հիմնավոր տեղեկություններ են ստացվել, թե ինչու չեն ուզում շարունակել վարժանքները, ինչու են ուզում վերադառնալ: Մարդիկ պարզ, հստակ ասել են, որ գնացել են այլ վերնագրի ներքո, սակայն այդ պատրաստվածության բնույթը այլ է եղել: Այս ամենը փաստարկված է:

Կա ապացույց, որ երբ մարդիկ հրաժարվել են շարունակել վարժանքները՝ իմանալով բուն նպատակը, որ պետք է գան ՀՀ, մասնակցեն իշխանության զավթմանը, Հայաստանից մարդիկ են գնացել, համոզել, փորձել իրավիճակ փոխել:

Մի շարք անձինք կլինեն, որոնք վկայություն կտան ու կպատմեն ինչի համար և որտեղ են եղել»,- ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել