Զոհված զինծառայողների ծնողները նախօրեին Եռաբլուրում էին, որ թույլ չտային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր:
Զոհված զինծառայողի ծնողներից Վիգեն Ազատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչ նախատեսել էին անել, արեցին:
«Այսինքն խանգարեցինք տվյալ ժամին իրենց գալը Եռաբլուր: Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»,-ասաց նա:
Հարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա, նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար համբուրողի համար բախումը էակա՞ն է»:
Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Ազատյանը նշեց, որ տղաների տոնն է, գալիս շնորհավորում ու գնում են, ուրիշ տեղ չկա շնորհավորելու:
«Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը և մնացածը, որ կորցրել ենք: Նա Արցախը հանձնել է հայրենասիրությունից դրդվա՞ծ: Եթե ինքը հայրենասեր է, ուրեմն ոչ մի նորմալ հայ հայրենասեր չի: Երբևէ Հայաստանը չի ունեցել այդպիսի վախկոտ, թրքասեր ղեկավար, ինչպիսին ինքն է»,- շեշտեց նա: