Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը:
Վերջինս կասկածվում է հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ Տոնոյանը հատել էր Հայաստանի սահմանը և գնացել Վրաստան։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/09/20/1269717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել