Չինաստանի Շանհայ քաղաքի իշխանությունները 112 000 բնակչի են տարհանել «Պուլասան» թայֆունի պատճառով:
Նշվում է, որ ըստ տեղական ԶԼՄ-ների՝ թայֆունը Շանհայ է բերել ուժեղ տեղատարափներ։ Օդերևութաբանական կայանները հաղորդել են, որ վեց ժամում տեղումների ռեկորդային քանակություն (ավելի քան 30 սմ) է գրանցվել Պուդունի և Ֆինսյանի շրջաններում։
Բացի այդ, «Պուլասան»-ը հանգեցրել է 54 գնացքի երթևեկության և 26 լաստանավի նավարկության դադարեցման։
Սեպտեմբերի 19-ին «Պուլասան» թայֆունը մոլեգնել է Չժեցզյանի նահանգում, որը գտնվում է մայրցամաքային Չինաստանի արևելքում՝ Շանհայի մոտ, իսկ հետո տեղական ժամանակով մոտավորապես 21:45-ին թայֆունը հարվածել է Շանհային: Քամու առավելագույն ուժգնությունն այդ պահին հասել է 23 մ/վրկ-ի։
Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ «Պուլասան»-ը կարող է մեղմանալ մայրցամաքով շարժվելուն զուգընթաց: Այս շաբաթվա սկզբին քաղաքին պատուհասել էր «Բեբինկա» թայֆունը՝ դառնալով Շանհայում ամենահզորը վերջին 75 տարվա ընթացքում: