Tert.am-ը գրում է․
ՀՀ-ի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքն է։
Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
«Կարծում եմ, որ Հայաստանի անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը ոչ թե ՀԱՊԿ-ն է (որը չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր պարտավորությունները), այլ Թուրքիայից և Իսրայելից երեկ Ադրբեջան ժամանած զենքով և զինտեխնիկայով երկու թռիչքը։
Բաքուն շարունակում է ռազմականացնել տարածաշրջանը» ,-գրել է նա։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2024/09/19/sergey-melqonyan/4181410
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել