Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը միասին հանրահավաք արեցին: Դուք հասկանում եք ի՞նչ է կատարվում: Մարդիկ, որոնք իրենց սպառել են թե՛ քաղաքական թե՛ քաղաքացիական ոլորտում փորձում են միավորվել ու ինչ-որ արժեք ներկայցնել: Իհարկե միավորվելը շատ դրական եմ գնահատում, բայց այդ միավորվելու ճանպարհին արդյոք նրանք վայրեր կդնե՞ն իրենց ամբիցիաները, թե՞ սա հերթական ամբիցիաների պոռթկումն է լինելու: Հերթական երկարատև միտինգների ու ակցիաների սկիզբը: Ինչևէ երեկ ես ոչ մի նոր բան չլսեցի: Ու չեմ էլ տեսնում, չեմ էլ կարողանում պատկերացնել նրանց հետագա համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել