Երևանը դառնալու է ապրելու ու ստեղծագործելու համար հարմարավետ ու հաճելի քաղաք. մեկնարկել է Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր և անհնարին թվացող նախաձեռնություններով հարստացնել մեր մշակութային կյանքը, փոխել մեր միջավայրը, որի արդյունքում՝ Երևանը դառնալու է ապրելու ու ստեղծագործելու համար հարմարավետ ու հաճելի քաղաք: 

Սեպտեմբերի 17-ին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը՝ Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարմամբ:

Թումանյանի անվան զբոսայգում այսօր կայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը»,-գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել