Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սպիտակներով պարտության մատնեց Նիկիտա Վիտյուգովի (2676) հետ։
Շանթ Սարգսյանը (2649) սեւերով ոչ ոքի խաղաց Դեւիդ Հաուելի (2677) հետ։
Գաբրիել Սարգսյանը (2646) սպիտակներով ոչ ոքի խաղաց Մայքլ Ադամսի (2661) հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սեւերով միավորը կիսեց Գեւեյն Ջոնսի (2646) հետ պարտիայում:
Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր։
Հայաստանի հավաքականն առաջին 6 տուրերում հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):
Անգլիայի հավաքականը հաղթել էր Թայպեյին (3,5:0,5), Մեքսիկային (3:1), Ավստրալիային (2,5:1,5), Իտալիային (3:1), ոչ ոքի էր խաղացել Դանիայի եւ Վրաստանի հետ։
Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել