Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ, Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհակառակը, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը, սակայն մենք համբերատար կհասցնենք այդ դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,–ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, քանի որ այն մոտ գործընկեր է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցությունը սառեցրել են ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։