Սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«Ավանի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Վահե Հակոբյանի թեկնածությունը։
Քննարկվել են Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և Կուսակցության Վայքի Տարածքային կազմակերպության աշխատանքներին առնչվող հարցեր»,-ասված է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել