Օրերս ռուսական ԶԼՄ-ները տարածեցին ինֆորմացիա այն մասին, որ Հայաստանը սկսել է զենք մատակարարել Ուկրաինային: Ընդ որում՝ խոսվում է նաև հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնց կարիքն Ուկրաինան շատ է զգում:
Այս տեղեկությունները կարծես թե չեն հերքվել Հայաստանի կողմից, համենայն դեպս՝ պաշտոնական մակարդակով նույնիսկ արձագանք էլ կարծես չի:
Հարց է առաջանում՝ ռուսական ԶԼՄ-ների կողմից դաշտ նետված տեղեկությունը ֆե՞յք է, թե՞ իրական, հայկական կողմից պատշաճ արձագանքի բացակայությունը փաստացի հերքո՞ւմ, թե՞ հաստատո՞ւմ է այդ տեղեկությունը, և ի՞նչ կարող է դա նշանակել:
Դա կարող է նշանակել այն, որ մինչ Նիկոլը կոչ է անում ՌԴ-ի մասին հարգանքով խոսել, տակից ՔՊ-ական Հայաստանը զենք է մատակարարում Կիևին՝ քայլ, որը կարող է սարսափելի վատ հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Դա թերևս հենց այն գինն է, որը պահանջել է Արևմուտքը Նիկոլից՝ պահպանելու նրա իշխանությունը: Այստեղ կարևոր է գիտակցել, որ Նիկոլի ամեն մի քայլի իմաստն ու նպատակն իշխանոթյան պահպանումն է, այլ ոչ թե Հայաստանի ազգային շահը: Ընդ որո մ ՝ ամենաուշագրավն այն է, որ եթե ճշմարիտ են ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկոթյունները, ապա ստացվում է, որ ունենալով զենքի խնդիր՝ Հայաստանը ոչ թե փորձում է պահպանել եղածը, այլ չեղած տեղից մատակարարում է Կիևին՝ հարվածի տա դնելով սեփական գոյությունը:
Եթե սրանք չհեռացվեցին, վաղ թե ուշ Հայաստանը վերածվելու է Ուկրաինայի, և այդ մասին են վկայում ասենք ամերիկյան որոշ պաշտոնյաների վերջին հայտարարություններ, երբ նույնիսկ կոչ է հնչում՝ Հայաստանին ցուրտ ձմեռներին պատրաստ լինելու մասին հանուն նրա, որ սերունդները հնարավորություն ստանան՝ մաս կազմելու Եվրոպային:
Թե ինչ է կատարվում Ուկրաինայի հետ, բոլորիս աչքի առաջ է: