ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ երկրում հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ։ 
«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։ 
Թուրքիայում այս առիթով սուգ է հայտարարվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել