Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.
6
«Ղեկավարություն»

ThinkFilm
Շեյն Քրութը սկսեց իր գործունեությունը 2004 թ.-ին «Ղեկավարություն» կինոնկարով: Սա մի խորհրդավոր կինոնկար է երկու գիտնականների մասին, ովքեր ժամանակի մեքենա են ստեղծել: Կինոնկարը նկարահանվել է բավականին սուղ բյուջեով` ընդամենը 7000 ամերիկյան դոլար: Այս ֆիլմը ոչ թե պարզապես խրթին է, այլ այնքան հագեցած է մանրամասներով, որ առնվազն մի քանի դիտում կպահանջվի` ֆիլմի իմաստը հասկանալու համար: Կինոնկարի պրեմիերայից 10 տարի անց միայն կայքերը բացահայտում են դրա բովանդակությունը: Այսպիսով եթե ցանկանում եք հասկանալ կինոնկարի սյուժեն, դիտելուց առաջ հարկ կլինի ընթերցել դրա մասին:
7
«Պի»

Artisan Entertainment
Ինչպես և Դարրեն Արոնոֆսկիի ֆիլմերի մեծամասնությունը, «Պին» ևս այնքան խրթին է, որ այն դիտելուց հետո քիչ է մնում գլուխդ պայթի: Կինոնկարում պատկերված է մի մաթեմատիկոս, ով չափազանց շատ է տարվում այն գաղափարով, որ բնության մեջ ամեն ինչ կարելի է հասկանալ թվերի միջոցով: Նա նաև տառապում է հալածախտով (պարանոյա) և սոցիալական ֆոբիայով (խանգարման տեսակ, երբ մարդը վախենում է, որ հասարակությունը կքննադատի կամ չի ընդունի իրեն): Նրա աչքին պարբերաբար հալյուցիանացիաներ են երևում:
Կինոնկարի ավարտն անկանխատեսելի է և ապշեցուցիչ: Այնտեղ պատկերված է, թե ինչպես են մարդուն վիրահատում էլեկտրական գայլիկոնով (դռել): Այս կինոնկարը դտելուց հետո ձեր գլխում կատարյալ խառնաշփոթ կստեղծվի:
8
«Մատրիցա. հեղափոխություն»

Warner Bros.
Գրեթե բոլորն էլ համաձայն են, որ առաջին ցնցող ֆիլմից հետո «Մատրիցա» եռերգությունը թուլացավ: Սակայն, վերջին ֆիլմը` «Մատրիցա. հեղափոխությունը», ամենախճճվածն էր:
Մասնավորապես կինոնկարի ավարտը մի իսկական գլուխկոտրուկ է: Նեոն մահանու՞մ է գործակալ Սմիթի հետ կուլմինացիոն ճակատամարտից հետո, թե՞ նա միաձուլվում է Մատրիցային: Մարդկության կռիվը ռոբոտների դեմ իրո՞ք ավարտված է: Եվ ինչի՞ մասին են Ճարտարապետն ու Մարգարեն մրթմրթում վերջին տեսարանում: Այնքան շատ հարցեր և այնքան քիչ պատասխաններ: Գուցե Նեոն պետք է փոխարենը կապույտ հաբն ընդուներ:
9
«Կենաց ծառը»

Fox Searchlight
Թերենս Մալիքի «Կենաց ծառը» կինոնկարը թողարկվել է 2011 թվականին: Կինոնկարի սկզբում պատկերված է 1950-ականներին Տեխասում բնակվող ՕԲրայեն գերդաստանի պարզ պատմությունը: Սակայն հետո ամեն ինչ խճճվում է: Գերդաստանի պատմությանը զուգաահեռ ցուցադրվում են տեսարաններ, որոնցում պատկերված է տիեզերքի ստեղծումը, կյանքի առաջացումը և Երկիր մոլորակի ավիրումը: Դրան հետևում է կինոնկարի ավարտը: Կինոնկարն ավարտվում է մահվան և հարության տեսարանով, որը ցուցադրվում է դանդաղ կադրերով: Բա էլ ու՞ր կորավ սյուժետային ամբողջականությունը: Անգամ ֆիլմի ֆինանսավորումն ապահոված River Road Entertainment-ի տնօրեն Բիլ Փոհլեդն է «Կենաց ծառը» նկարագրել իբրև խելացնոր կինոնկար:
10
«Մուլհոլենդ Դրայվ»

Universal Pictures
«Ռետին-գլուխ» և «Կապույտ թավիշ» ֆիլմերի պես, 2001 թ.-ին թողարկված Դեյվիդ Լինչի «Մուլհոլենդ Դրայվ» ֆիլմը ևս քննադատաբար ընդունվեց: Այս կինոնկարում պատմվում է մի նախանձախնդիր դերասանուհու մասին, ով օգնում է իր հորաքրոջ բնակարանում թաքնվող ամնեզիայով հիվանդ մի մարդու: Դժվար է հետևել ֆիլմի իրադարձություններին: Բանն այն է, որ ֆիլմի իրադարձությունները շատ խճճված են և խախտված է դրանց հաջորդականությունը: Թվում է, թե ներկայացվող տեսարանները մեկը մյուսի հետ կապ չունեն: Քանի որ կինոնկարում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, այն բազմաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Մասնավորապես կինոնկարի ավարտի հետ կապված բավականին թեժ բանավեճեր էին ծավալվում: Ինչպես կարելի էր ակնկալել, Լինչն այդպես էլ չբացատրեց կինոնկարի իմաստը:



