
Ոչ ոք մեզնից ավելի շատ չի սիրում բլոկբաստերներ: Այնուամենայնիվ, երբեմն մենք խորը կինոնկարներ դիտելու կարիք ունենք, քանզի շարունակ սոսկ հատուկ էֆեկտներով և ավերիչ պայթյուններով կինոնկարները ժամանակի ընթացքում ձանձրալի են դառնում: Սակայն երբեմն խորը և խրթին կինոնկարներից հետո մեզ մոտ հարց է առաջանում. «Գրողը տանի, այս ի՞նչ էինք նոր նայում»: Այլ կերպ ասած` միայն այն, որ ֆիլմում իմաստային տարբեր շերտեր են ամփոփված, դեռևս չի երաշխավորում, որ այն հասկանալի կլինի հանդիսատեսի համար: Ստորև ներկայացված են բոլոր ժամանակների ամենախճճված կինոնկարները:
1
«2001 թվականի տիեզերական ոդիսականը»

Warner Brothers
Ներկայումս Ստենլի Քուբրիկի` Արթուր Քլարկի «2001 թվականի տիեզերական ոդիսականը» վեպի hիման վրա նկարահանած կինոնկարը շատերի կողմից դասական ստեղծագործություն է համարվում: Սակայն կինոնկարի խառնիճաղանջ պատկերները, առանց երկխոսությունների երկար, ձգձգված տեսարանները շատերին թույլ չեն տալիս ըմբռնել կինոնկարի իմաստը:
Եկեք չմոռանանք կինոնկարի ավարտը, երբ տիեզերագնաց Դեյվ Բաումենն անցնում է գույնզգույն գեղադիտակի միջով, ինչից հետո վերածվում է հսկա երեխայի, որ հայտնի է իբրև «աստղ-երեխա»:
2
«Դոնի Դարկո»

Newmarket films
Մենք շատ ենք սիրում «Դոնի Դարկո» կինոնկարը, սակայն այս դասական ստեղծագործության իմաստն ընկալելու համար առնվազն ֆիզիկոսի կրթություն է պետք ունենալ: Բարեբախտաբար, 2004 թվականին թողարկվեց ռեժիսորի տարբերակը (անգլ. directors cut), որում նախնական կինոնկարի խառը բովանդակությունն ավելի պարզեցված է ներկայացվում: Այնուամենայնիվ, անգամ շուրջ մի տասնամյակ անց կինոնկարի ավարտը դեռևս շփոթմունք է առաջացնում հանդիսատեսի շրջանում:
3
«Հիշիր»

Summit Entertainment
Քրիստոֆեր Նոլանը «Բեթմեն» կինոնկարի ռեժիսորն է: Դժվար է հավատալ, որ նա նաև 2000 թվականին լույս տեսած «Հիշիր» կինոնկարի ռեժիսորն է: «Հիշիր» կինոնկարի գլխավոր դերերում հանդես են գալիս Գայ Փիրսը, Ջո Պանտոլիանոն և Քերի-Էնի Մոսը: Այս կինոնկարը մի իսկական գլուխկոտրուկ է:
Կինոնկարում պատմվում է Լեոնարդ Շելբի պատմությունը: Այնտեղ պատկերված է, թե ինչպես է նա փորձում հետապնդել այն մարդկանցից մեկին, որ բռնաբարել և սպանել է իր կնոջը: Խնդիրն այն է, որ Շելբին տառապում է ամնեզիա հիվանդությամբ, ինչի պատճառով էլ չի կարողանում հիշել իր հետ վերջերս պատահած իրադարձությունները: Սա անշուշտ լավ սյուժե է, սակայն դրանից դժվար է հստակ ու հասկանալի իմաստ արտահայտող կինոնկար ստեղծել: Այն հանգամանքը, որ կինոնկարի իրադարձությունները հստակ ժամանակագրական կարգով չեն ներկայացվում, ավելի է աղճատում կինոնկարի բովանդակությունը: Բարեբախտաբար, թողարկվել է կինոնկարի DVD տարբերակը, ինչը թույլ է տալիս կինոնկարի տեսարանները դիտել ժամանակագրական հերթականությամբ: Անկեղծ ասած, նույնիսկ սա չի օգնում ընկալել կինոնկարը:
4
«Ռետին-գլուխը»

American Film Institute
Դեյվիդ Լինչը հայտնի է տարօրինակ կինոնկարներով: Նրա առաջին երկարամետրաժ կինոնկարը` «Ռետին-գլուխը», ևս բացառություն չէ: Կինոնկարում ներկայացվում է մի սյուռեալիստական պատմություն Հենրի Սփենսեր անունով մարդու մասին, ով խնամում է իր հիվանդ երեխային, ով մուտանտի տեսք ունի: Կինոնկարում պատկերված են նաև հսկայական սերմնաբջիջներ և փքված թշերով մի կին, ով բնակվում է ջերմափոխանակիչի (ռադիատորի) մեջ: Լինչը համառորեն հրաժարվել է բացատրել կինոնկարը:
5
«Եվանգելիոնի վերջը»

Երբ 1995-1996 թվականներին «Եվանգելիոնը» հեռարձակվեց ճապոնական հեռուստաընկերությամբ, այն արժանացավ երկրպագուների և կինոքննադատների ջերմ ընդունելությանը իր յուրօրինակ վիզուալ լուծումների և ներկայացված համոզիչ պատմության շնորհիվ: Կինոնկարում պատկերված է, թե ինչպես են երեխաները «Հրեշտակներ» անունով հայտնի հրեշների դեմ պայքարում օգտագործում մեքերի (ռոբոտի տեսակ): Այնուամենայնիվ, գրեթե բոլորն էլ ընդունում են, որ դժվար է ընկալել այս կինոնկարի իմաստը: Երբ 1997 թ.-ին Հիդեակի Աննոն թողարկեց կինոնկարի վերջին էպիզոդների ավելի ընդարձակ տարբերակը «Եվանգելիոնի վերջը» ֆիլմի տեսքով, կինոդիտողները հույս ունեին, որ այն հստակություն կմտցնի կինոնկարի մեջ: Ավելորդ է ասել, որ նրանց ակնկալիքները չարդարացան: Կինոնկարի վերջին տեսարաններում Շինջին անհույս խելագարվում է, և ողջ մարդկությունը տարրալուծվում է մածուցիկ նյութի մեջ, որից հետագայում հառնում են ռոբոտ-օդաչու Ասուկան և Շինջին ու փորձում են խեղդել իրար: Չափազանց խճճված սյուժե է, այնպես չէ՞:
Շարունակելի...



