ArmLur.am-ը գրում է․
Այսօր Հայաստանի և Արցախի Հանրապետության ռազմական գործիչ, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Հենրիխի Մնացականյանի ծննդյան օրն է:
Մնացականյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտում։
Լևոն Մնացականյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար 2015 թ. – հունիսի 15-ին։
2018թ. դեկտեմբերի 14-ին Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` նա նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Ադրբեջանը Արցախի տարածքից առևանգել է Լյովա Մնացականյանին, և այդ պահից նա գերու կարգավիճակով պահվում է Բաքվում։
Կրթություն
1989 թ. – ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
2005 թ. – ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան։
Զինվորական ծառայությունը
1983-1985 թթ. – ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1992-1994 թթ. – մասնակցել է մարտական գործողություններին։
1992-2005 թթ. – զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։
2005 թ. – նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ։
2007 թ. – նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։
2012 թ.- հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ[3]։
2015 թ. – հունիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից[4]։
2015 թ. – հունիսի 15-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար-
2018թ. դեկտեմբերի 14-ին Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` նա նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնին։
Պարգևներ և կոչումներ
2003 թ. – շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում
2014 թ. – սեպտեմբերի 3-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[5]
«Վարդան Մամիկոնյան» շքանշան (2006)։
ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան,
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ[6],
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան,
ՀՀ «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ՀՀ «Անդրանիկ Օզանյան» մեդալ