Օրերս ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցում խոսելով Հայաստանում ռուսական ներկայության թեմայով՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն չի թաքցրել, որ ՔՊ-ի ռազմավարական նպատակը Հայաստանում ռուսական զինական ներկայության լիարժեք բացառումն է: Մասնավորապես՝ հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում վարվել, եթե կա 40 տարով կնքված պայմանագիր ՌԴ-ի հետ, Գագոն ասել է, թե ձևը կգտնեն՝այդ պայմանագիրը վերանայելու ու ռուսական զինական ներկայությունն առհասարակ Հայաստանից դուրս դնելու:

Սա չափազանց էական հարց է  Հայաստանի տարածքային ամբոջղականության անձեռնմխելիութան տեսանկյունքից: Խնդիրն այն է, որ իրականում հայ-թուրքական սահման գոյություն չունի, իսկ ներկայիս ՀՀ-ի սահմանները ձևավորվել են 20-րդ դարի երկրորդ տասնամյակում կայացած ռուս-թուրքական                                պայմանավորվածությունների արդյունքում: Այսինքն՝ Հայաստանի արևմտյան  սահմանն իրականում եղել է ու, ըստ էութան, մնում է  ռուս-թուրքական սահման: Եթե 102-րդ ռուսական ռազմաբազան հայտարարում է  Հայաստանում իր առաքելության ավարտի մասին, ապա ի՞նչն է խանգարելու Թուրքիային սահմանների ճշգրտում կատարել Հայաստանի հետ ուժի դիրքերից: Դժվար թե Արևմուտքը ցանկություն կամ կարողություն ունենա՝ զսպելու Անկարային, իսկ գուցե կարող է և ողջունել՝ կախված իրավիճակից ու սեփական շահերից:

Այնպես որ՝ երբ Մելքոնյան Գագոն խոսում է 102-րդ ռազմաբազայի վերացման մասին, ապա թող նախ բարի լինի ու ներկայացնի երաշխիքներ:

ՔՊ-ի իրական նպատակը Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելն է, իսկ Նիկոլն էլ ապացուցել է, որ Հաաստանի սուվերեն տարաքծները կոնկրետ թուրքերին զիջելու հարցում «իզմ»-եր չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել