Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, գրություն եւ ի՞նչ պատասխան են տվել։ Սակայն փոխքաղաքապետը պատասխանեց, որ ընդհանրապես որեւէ գրություն չեն ստացել: Եվ ենթադրեց․ քանի որ նախորդ անգամ իրենց ուզած տեղում չեն թույլատրել, այլ տեղ են առաջարկել, այդ պատճառով, հավանաբար, որոշել են չդիմել։ Այսինքն՝ հնարավոր է առանց թույլտվությա՞ն ակցիան իրականացնեն։ «Ոչ թե հնարավոր է․․․ իրենք հայտարարել են այդ մասին, եւ այդտեղ ոստիկանությունն անելիք ունի»,- ասաց փոխքաղաքապետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել