«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին վթարային աշխատանքներով պայմանավորված Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարման ընդհատումների մասին.
• Ս.թ. սեպտեմբերի 11-ին ժամը 18:00-ից մինչև սեպտեմբերի 12-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Աբովյան, Չարենցավան քաղաքների, Արզնի, Կոտայք, Նոր գյուղ, Բջնի, Սոլակ, Կարենիս, Թեղենիք, Քարաշամբ, Արգել, Զորավան, Վերին Աղբյուրակ, Քաղսի գյուղերի, Վան և Քարաշամբ Ամառանոցային թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել