«Գեներալ» բառը լիովին արժեզրկած Մելքոնյան Գագոն, փորձելով արդարացնել ՔՊ-ի աններելի բացթողումները, կոռուպցիան ու բյուրոկրատիան, հայտարարել է, թե այդ ամենի պատճառն այն է, որ պետական մարմիններում աշխատողները հիմնականում մնացել են հին կադրերը, ուղղակի ղեկավարներն են փոխվել:
Հարց է առաջանում՝ իշխանությունները կամ նրանց դրածոները ինչի՞ գլուխ են, եթե հանդուրժում են սեփական ենթակաների անօրինականություները: Բացատրությունը տվյալ դեպքում կարող էլինել այն, որ նրանք կա՛մ չեն տիրապետում իրավիճակին, կա՛մ փայ են մտնում՝ կեղեքածով կերակրելով ամենավերևներին:
Եթե խնդիրը միջին ու ցածր օղակներում աշխատող, նախկիննրին իբր հավատարիմ մնացող կադրերն են, ապա ի՞նչն էր խանգարում ՔՊ-ին այս 6 տարվա ընթացքում ազնիվ, անկաշառ մասնագետներով լնել պետական համակարգը: Խանգարում է այն, որ նախ՝ չկա «լևի» փող աշխատելուց հրաժարվելու ցանկություն, ապա՝ ՔՊ-ի կադրային բանկը սնանկ է ուղղակի: Եվ հետո ինչո՞ւ հրաժարվել «լևի» փողերից, եթե բռնվելու դեպքում կարելի է էլի նախկիններին մեղադրել՝գագոյի նման «կռուտիտ» անելով:
6 տարի է իշխանության են, չի եղել մի օր,որ նախկին իշխանությունների հասցեին դատարկ մեղարդաննքեր չհնչեցնեն: Ա՛յ սա են սրանք՝ դեմք ու ձեռագիր, ինքնություն ու արժանապատվությոն չունեցող: