1in.am-ը գրում է.
Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» պարբերականի փոխանցմամբ, Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության (Քուրդիստան) այսօր՝ սեպտեմբերի 21ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մանդատ պիտի հատկացվի նաև շրջանի ազգային ու կրոնական փոքրամասնություններին:
111 անդամ ունեցող խորհրդարանում թուրքմեններին, հայերին և քրիստոնյա մյուս ժողովուրդներին (այս վերջիններին՝ միասնաբար) պիտի տրամադրվի 5-ական մանդատ, այսինքն՝ ընդամենը 15: Նախապես քրդական խորհրդարանում թուրքմեններին և քրիստոնյաներին (հայերը ընդգրկված չէին) նախատեսված էր հատկացնել 5-ական, իսկ հայերին` ընդամենը մեկ աթոռ:
Այսպես՝ 2009-ին Քուրդիստանի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր էր ընտրվել Արմեն Շահին Տավուտ Բակոյանը, որը Քուրդիստանի նախագահ Մասուտ Բարզանիի «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամ է:
Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության տարածքում ապրում է շուրջ 2 հազար հայ, որոնց մի մասը քրդախոս է: Այդ տարածքում կան նաև հայկական եկեղեցիներ: