Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.
5. Ադոլֆ Հիտլեր (04/20/1889 – 04/30/1945)

Ադոլֆ Հիտլերը ցիանիդ էր ընդունել և մահացել ցիանային թունավորումից: Հիտլերը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում արժանանալ Բենիտո Մուսոլինիի ճակատագրին: Հիտլերի ինքնսասպանությունից հետո նրա մարմինը հայտնաբերվեց և թաղվեց Մագդեբուրգի մի գաղտնի վայրում, սակայն դրանից հետո նրա դիակն արտաշիրիմվեց և նրա աճյունը նետվեց Էլբա գետը: Իոսիֆ Ստալինը նշում էր, որ Հիտլերը կարող է Արգենտինա կամ Իսպանիա փախած լինել: Այլոք էլ կարծում էին, որ գերմանացիները փորձում են կոծկել Հիտլերի փախուստը: Թեպետ դատաբժշկական փորձաքննության արդյունքներից պարզ դարձավ, որ դիակը պատկանում էր Հիտլերին, որոշ մարդիկ մինչ այժմ էլ կարծում են, թե նա ողջ է: Գտնվել են անգամ մարդիկ, ովքեր պնդում են, թե բազմիցս տեսել են նրան:
4. Մայքլ Ջեքսոն (08/29/1958 – 06/25/2009)

Մայքլ Ջեքսոնը հռչակվել է փոփի արքա և տասնամյակներ շարունակ զարմացրել է երկրպագուներին իր արվեստով: Թեպետ նրա մահը մինչ օրս սքողված է գաղտնիքներով, մարդկանց մեծ մասը չի կասկածում, որ նա իրոք մահացել է: Նրա մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ: Ամենատարածված վարկածն այն է, որ մահացել է ցավազրկողի կամ քնաբերի չարաշահումից: Այնուամենայնիվ, քանի որ դիահերձման արդյունքներ հրապարակված չեն, որոշ մարդիկ կարծում են, որ նա չի մահացել, և որ նրա ոսկեզօծ դագաղն իրականում դատարկ է եղել թաղման ժամանակ:
3. Թուփաք Շաքուր (06/16/1971 – 09/13/1996)

Թուփաք Շաքուրի մահն այսօր հանելուկ է: Նա ռեփ երգիչ էր, ով սպանվել է կրակոցից: Շատերը կասկածում են, որ իրականում նա դեռ ողջ է: Թերահավատները պնդում են, որ իրենց կասկածները միանգամայն հիմնավորված են, քանզի Թուփաքի ձայնասկավառակներից ութը թողարկվել են նրա մահից հետո, իսկ նրա երգերից մի քանիսում հիշատակվում է մի մարդ, ով գնդակահարվել է, սակայն դրանից հետո հարություն է առել: Ամսագրերի և աստղերի մասին բամբասանքներ հրապարակող կայքերի աշխատակիցները նշում են, որ իրենք տեսել են Թուփաքին և անգամ լուսանկարահանել են նրան: Ամենաթարմ լուսանկարում իբրև թե ենթադրյալ Թուփաքը խմում է Բուրբենի փողոցում:
2. Մեծն դքսուհի Անաստասիա (07/18/1901 – 07/17/1918)

Անաստասիան Նիկոլայ ցարի կրտսեր դուստրն էր: Ակնկալվում էր, որ նա կապրի երկար և պերճաշուք կյանքով, սակայն բոլշևիկյան գաղտնի ոստիկանությունը սպանեց նրան ու նրա ընտանիքին, որպեսզի այս կերպ վերջ դնեին Ռուսաստանում Ռոմանովների իշխանությանը: Գնդակահարելուց հետո նրանց մարմիններն այրեցին, սակայն Անաստասիայի ԴՆԹ-ի հետքերն այդպես էլ չհայտնաբերվեցին: Շատերը հավատում են, որ նա փախուստի է դիմել: Քանի որ նրա մահվան մասին վկայող ոչ մի ապացույց չի հաջողվել հայտնաբերել, շատ կանայք են փորձել ներկայանալ իբրև Անաստասիա: Այդ կանանցից թերևս ամենահայտնին Աննա Անդերսոնն էր: 2009 թ.-ի մարտին բժիշկ Մայքլ Քոբլը հայտարարեց, որ բոլոր չորս դքսուհիների ԴՆԹ-ները ստուգվել և հայտնաբերվել են:
1. Էլվիս Փրեսլի (01/08/1935 – 08/16/1977)

Ռոքնռոլի արքա հռչակված Էլվիս Փրեսլիի դիակը հայտնաբերել են իր տան լոգարանում: Նրա կողքին է եղել իր հարսնացուն: Ասում են, որ նրա մահը վրա է հասել դեղահաբերի չարաշահման հետևանքով: Նրան թաղել են Գրեյսլենդում իր մոր կողքին: Աշխարհի տարբեր երկրներից շատ մարդիկ կասկածում են, թե նա մահացել է: Որոշ մարդիկ ասում են, որ նրա հայրանունը սխալ է գրված շիրիմի վրա, այլոք էլ պնդում են, որ դագաղի մեջ մոմե մարմին է դրված եղել: Ըստ վարկածներից մեկի` Էլվիսին ձեռնտու է եղել մահացած ձևանալ, քանզի նա պարտք էր մի ազդեցիկ մաֆիոզի: Որոշ մարդիկ անգամ պնդում են, որ տեսել են Էլվիսին տարբեր տեղերում` ամենից հաճախ Թենեսիում:



