Tert.am-ը գրում է․

Մենք նորից ականատես ենք լինում արդեն սերիալ դարձած ընդդիմադիր ակտիվիզմի չգիտեմ որերորդ անհաջող եթերաշրջանին: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հիշեցնեմ, որ սերիալի մեկնարկին սերիալի հերոսները պատմում էին, որ Կիրանցի եկեղեցին շուտով մզկիթ է դառնալու, Կիրանցի դպրոցը չի աշխատելու ու տարատեսակ բաներ: Նախորդ սեզոնի վերջնամասում սերիալի էդ թևի հերոսներն իրար հետ կռվեցին, մեկը մյուսին մեղադրեցին էս մեկի, կամ էն մեկի մարդը լինելու մեջ, իրար մի ահագին ճշմարիտ բաներ ասեցին, 2 կողմդ էլ ճիշտ էիք, սիրելի՛ գործընկերներ»,- ասաց Ալեքսանյանը:

Նա նշեց, որ հիմա էլ Արթուր Խաչատրյանն ասում է՝ կառավարություն հարցում էր արել, գաղտնիքով պատասխան է եկել, չեմ կարող ասել՝ ինչ, որովհետև գաղտնիք է, բայց ՀՀ ինքնիշխան տարածքից հող են տվել:

«Պարոն Խաչատրյան, էն օրը ՊՆ-ից հարցում եմ արել, գաղտնիով պատասխան է եկել, ու դա նշանակում է, որ Դաշնակցությունը դավաճանական կուսակցություն է: Տրամաբանությունն ըմբռնեցի՞ք, վերապրեցի՞ք այդ տրամաբանությունը»,- ասաց նա:

Ալքեսանյանը նաև հավելեց, որ եթե հանրությունը չընկալեր շատ բան, նրանց քաղաքական ակցիաներն այդքան անհաջողակ չէին լինի:

Իշխանական պատգամավորը նաև անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ նշելով, որ  ճիշտ չէ «եվլախականների» կողմից քննադատությունները: Եթե մի առողջ ուժ քննարկի դա, կարելի է այս կամ այն կերպ ընկալել, բայց ոչ՝ «եվլախականների» քննադատությունը:

«Ես ուզում եմ շեշտել՝ արդեն որերոդ օրն է՝ մենք խոսում ենք շրջաբերական 004-ից, պարզ հարց եմ տալիս՝ ձեր շրջաբերականում եղե՞լ է հետևյալ 2 արտահայտությունը՝ Ռուսաստանը հնարավոր է Արցախը ենթարկեցնի իրեն և հաջորդը հնարավոր միության դեպքում ԼՂ-ի և Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն: Այս երկու բանը գրված եղե՞լ է թե՝ ոչ»,- վերջում հարց հնչեցրեց պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել