Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Հրազդանի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի հարակից ձուլարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի խմբեր, ովքեր նշված վայրից 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վիրավորներից 2-ի ոտքերը եղել են անդամահատված։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել