Նիկոլը կոչ է արել տարբեր բնակավայրերի բնակչությանը ռեյտինգավորել սեփական պրոբլեմներն ու դրանք ներկայացնել իշխանությունների դատին, քանի որ եթե սկսեն բոլորը միասին լուծել, ապա մեծ է հավանականությունը, որ որևիցե մեկը նորմալ լուծում չի ստանա:
Նախ՝ ակնհայտ է, որ Նիկոլի փորձերը՝ ստեղծելու տպավարություն, թե ինքը հարց լուծող է, ուղղակի ծիծաղելի են, և դրա ապացույցը տարբեր բնակավայրերի բնակիչների հետ նրա հանդիպումներն են. բնակիչների կողմից բարձրացվող որևիցե հարցի լիարժեք պատասխան Նիկոլը չունի, իսկ միակ բանը, որ անում է, իրեն հարց ուղղող գյուղացիների հասցեին անձնական մեղադրանքներ հնչեցնելն ու պատասխանատվությունը սեփական ուսերից գցելն է, երկրորդ՝ ինքնին հարցն այդեն իսկ անտրամաբանական է, քանի որ ցանկացածի համար էլ պարզ է, որ այս երկրում կա միայն մեկ՝ գերկարևոր ու առանցքային խնդիր, և դա ՔՊ-ական իշխանությունն է ՝ Նիկոլի գլխավորությամբ: Չկա 1,2,3,4,5,այլ կա միայն 1 խնդիր՝ Նիկոլ անունով, որը եթե տեսանելի ապագայում չլուծվի, Հայաստան ուղղակի չի լինի:
Թե կարող է, թող Նիկոլը հենց իր անունը կրող խնդիրը լուծի, թե չէ մնացածն անլուրջ է: