1in.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և երկրի բոլոր քաղաքացիներին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը:

Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ձեռքբերումները սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական և մշակութային զարգացման ակտուալ հարցերում՝ նշելով Հանրապետության բարձրացող հեղինակությունը միջազգային գործերում:

Պուտինը նաև ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք խոր պատմական արմատներ ունեն, դուրս են եկել դաշնակցային գործընկերության մակարդակի վրա և շարունակում են զարգանալ ինտենսիվորեն, ինչի ապացույցն են Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքները:

Ռուսաստանի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ պետությունը համատեղ ջանքերով կապահովի երկկողմանի կապերի ամբողջ համալիրի հետագա ամրապնդում, բազմակողմանի տարբեր ձևաչափերում կառուցողական փոխգործակցության ընդլայնում, այդ թվում՝ Մաքսային միությանն անդամակցելու համատեքստում, ինչը, Պուտինի խոսքով, բխում է երկու եղբայրական ժողովուրդների արմատական շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել