Ինչպես հայնի է, Փիլոյանը Նիկոլի կողմից տարիներ առաջ արժանացել էր «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչման, որը շնորհվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաև ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանին մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար։ Ինչպես որ անհասկանալի մնաց այն հարցը, թե Փիլոյանն առանձնապես ինչ ծառայություններ էր մատուցել Հայաստանին, որի դիմաց արժանացել էր նման կոչման, այնպես էլ անհասկանլի է մնում այն, թե ինչպես կարող է Նիկոլը, առանց որի դատարանները նույնիսկ չեն շնչում- արտաշնչում, հեղինակազրկել ոչ միայն ազգային հերոսին, այլև այդ կոչումը հենց նման եղանակով,ու թող ոչ ոք չասի, թե Նիկոլը կոռուպցիայի դեմ է սրանով պայքարում:
Ո՞վքեր են ազգային հերոսները Նիկոլի համար: Դրանք իր թելադրանքները կատարող, ՔՊ-ի դավաճանական գծի մեջ տեղավորվող ու Նիկոլից ավելի նիկոլ մարդիկ են: Երևում է՝ այս մի հերոսն այնքան էլ չի համապատասխանել վերոհիշյալ ստանդարտին, ուստի որոշում է ընդունվել նրան այսպես փչացնելու մասին:
Այս մի դրվագը բավական է՝ պատկերացում կազմելու, թե ինչպիսի եկրում ենք մենք ապրում ու թե ուր ենք գլորվում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3114
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել