Երևանում ամեն մի փոքր պատահարից երթևեկությունը կաթվածահար է լինում, հետևապես Երևան քաղաքում այդ անհրաժեշտությունն ամենաբարձր մակարդակում է: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների ընթացքում մեքենաների չափից երկար երթևեկելի մասում մնալուն:
«Մեր գործընկերների հետ պետք է խոսենք. այս լուծումն այլընտրանք չպետք է ունենա, մնացած ածանցյալ լուծումներն արդեն մեր դաշտում չեն: Բայց խնդիրն առկա է և խնդիրը մեր դաշտում է և այդ խնդիրը ստեղծում է շատ լուրջ պրոբլեմներ մեր ճանապարհների վրա»,-ասաց Ավինյանը:
Նշենք, որ քաղաքապետի հանձնարարականով, փոփոխություններ են իրականացվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում, ըստ որի ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վթարված մեքենաները ճանապարի երթևեկելի հատվածից պետք է հեռացվեն 15 րոպեի ընթացքում: