www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի մարդ, տանջված իր անվերջ անհաջողություններով, երդվեց, որ եթե անհաջողությունները թողնեն իրեն, նա կվաճառի իր տունը և այն գումարը որ կստանա այդ գործարքից, կբաժանի աղքատներին:
Մի որոշ ժամանակ անց, ճակատագիրը բարյացակամություն ցուցաբերեց նրա նկատմամբ, և նա հիշեց իր երդման մասին: Սակայն նա չէր ուզում այդքան գումար կորցնել, և այդ ժամանակ նա մի ելք գտավ:
Նա հայտարարեց, որ վաճառում է իր տունը, սակայն միայն կատվի հետ միասին: Տան համար նա ուզում էր մեկ արծաթեդրամ, իսկ կատվի համար՝ տաս հազար:
Շուտով մի գնորդ գտնվեց, ով գնեց տունը կատվի հետ միասին: Տան համար ստացած մեկ արծաթեդրամը նա տվեց աղքատներին, իսկ կատվի համար ստացած տաս հազարը՝ թողեց իրեն:
Շատ մարդիկ այդպես են մտածում՝ այս մարդու նման: Նրանք որոշում են մի ինչ-որ ճանապարհ անցնել, սակայն իրենց կապը այդ ճանապարհի հետ մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց ձեռնատու է:
Ջորջո դե Կիրիկո "Գիյոմ Ապոլլիների դիմանկարը" 1914