Tert.am-ը գրում է.
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և կոշտ պատասխան կտա դրա հետ կապված ցանկացած փոփոխության: Այս մասին գրում է Mehr գործակալությունը
Մեկնաբանելով Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Ռուսաստանի հնչեցրած դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ Ազիզին հայտարարել է, որ այդ հարցի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և որ Իրանը ևս կտրականապես դեմ է դրանց:
Ազիզին «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է որակել՝ նշելով, որ դրա անվան տակ տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը թուլացնելուն ուղղված նախագծեր կան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: