Հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթն ու Ջորջ Քլունին ստորագրել են պայմանագիր՝ հանրահայտ «Օուշենի 11 ընկերները» ֆրանշիզայի նոր ֆիլմում (Ocean՛s 14) իրենց նույն դերերով հանդես գալու համար, գրում է Deadline-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի՝ Փիթն ու Քլունին այժմ փորձում են օսկարակիր Էդվարդ Բերգերին համոզել համաձայնել հանդես գալ որպես ֆիլմի ռեժիսոր:
Թեև նախագիծը դեռ սկզբնական փուլում է, և դեռ ոչինչ հաստատված չէ, Deadline-ը նաև չի բացառել, որ ֆիլմաշարի մյուս աստղերը, այդ թվում՝ Մեթ Դեյմոնը, Ջուլիա Ռոբերթսը և Քեյսի Աֆլեքը, նույնպես կարող են վերադառնալ և միանալ Փիթի ու Քլունիին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել