News.am-ը գրում է.
ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով: Նման եզրակացության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ամփոելով Վայոց Ձորի մարզ իր այսօրվա այցելությունը:
«Այսօր ուղիղ 12 ժամ անցկացրի Վայոց Ձորի մարզում եւ այդ ընթացքում այցելեցի նորակառույց եւ կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, զբոսայգիներ, փողոցներ, վեփրականգնվող պատմամշակութային հուշարձաններ, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային ծրագիր, հյուրանոցային ոլորտի ներդրումային ծրագիր եւ այլն: Իհարկե, կան նաեւ բազմաթիվ պրոբլեմներ, որոնք սպասում են իրենց լուծմանը, բայց այս այցից իմ եզրակացությունը հստակ է եւ միանաշանակ՝ ՀՀ-ն զարգանում է շոշափելի տեմպերով»,-ասել է նա:
Նյութի աղբյուր՝ https://news.am/arm/news/840892.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել