Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 24-ին ՄԱԿ- Գլխավոր ասամբլեային կոչ կանի ընդունել Անվտանգության խորհրդի բանաձևը, որը թույլ է տալիս ուժ կիրառել Դամասկոսի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այդ մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը։
«Նախագահը կշարունակի պնդել հստակ դիվանագիտական գործընթացի հարցում, որպեսզի Ասադի քիմիական զենքը հանձնվի միջազգային վերահսկղությանը և արդյունքում ոչնչացվի, նաև ԱԽ-ի բանաձևի հարցում, որը պետք է որոշի Ասադի ռեժիմի հետևանքները, եթե վերջինս այդ հարցում չհամագործակցի միջազգային հանրության հետ»,-ասել է Ռոդսը։
Ըստ նրա՝ Սիրիայում անհրաժեշտ է «քաղաքական որոշում, որն Ասադին կհեռացնի իշխանությունից»։
ԱՄՆ-ն հասկացնել է տալիս, որ կձգտի հասնել Սիրիայի վերաբերյալ բանաձևի ընդունմանը, որը կսպառնար իշխանություններին ռազմական ուժի կիրառմամբ՝ բանաձևը չկատարելու դեպքում։
Ռուսաստանը, որը համարվում է ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներից մեկը և վետոյի իրավունք ունի, ասել է, որ դեմ է նման բանաձևի կիրառմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ