«Ժամանակի» տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար նոր կառույց ստեղծել, որպեսզի նրան նշանակեն ղեկավար: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այդ կառույցը լինելու է մի հսկա քննչական մարմին, որն իր մեջ է միավորելու քննչական բոլոր կառույցները:
Առայժմ պարզ չէ, թե պաշտոնատար անձանց հետ կապված քրեական գործերը քննող Հատուկ քննչական ծառայությունը նույնպե՞ս լինելու է այդ նոր ստեղծվող մարմնի մեջ: ՀՔԾ-ն նախատեսված է լինել անկախ կառույց, բայց իրականում եղել է գլխավոր դատախազության, տվյալ դեպքում Ա. Հովսեփյանի կցորդը: Այդ առումով չի բացառվում, որ ՀՔԾ-ն էլ մտնի այս նոր քննչական մարմնի մեջ»,- գրում է «Ժամանակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել